Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 
  • 13 երկրի մշակույթը՝ բժշկական համալսարանում

    13 երկրի մշակույթը՝ բժշկական համալսարանում

    09.04.2014| 17:11
    Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանն ապրիլի 9-ին անցկացրին «Բարեկամություն» խորագրով ծրագիրը։ Այն բժշկական համալսարանի ավանդական ծրագրերից է, իրականացվում է 2003 թվականից։ ԵՊԲՀ-ում անցկացված միջոցառման ընթացքում բուհում սովորող արտասահմանցի ուսանողները ներկայացրին իրենց երկրների մշակույթը՝ երգն ու պարը, խոհանոցը, ազգային հագուստը։
  • 10 երկրի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները՝ Երևանում

    10 երկրի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները՝ Երևանում

    08.04.2014| 12:11
    Երիտասարդական ակումբների դաշնությունը (FYCA) ապրիլի 4-ից 14-ը Եվրամիության «Youth in Action» ծրագրի շրջանակում իրականացնում է «My club, my space» երիտասարդական փոխանակման ծրագիրը, որը համախմբել է Հայաստանի, Վրաստանի, Լեհաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Ռումինիայի, Լիտվայի, Բելառուսի, Թուրքիայի և Հունգարիայի երիտասարդական հասարակական կազմակերպությունների 54 ներկայացուցիչների:
  • Մեկնարկում են միջբուհական մարզական խաղերը

    Մեկնարկում են միջբուհական մարզական խաղերը

    07.04.2014| 11:27
    Ապրիլի 7-ին շախմատի մրցաշարով մեկնարկում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված միջբուհական մարզական խաղերը։ Դրանք կանցկացվեն ՀՀ ոչ պետական բուհերի և օտարերկրյա բուհերի հայաստանյան մասնաճյուղերի ուսանողների շրջանում 5 մարզաձևից՝ սեղանի թենիս, բազկամարտ, արագ շախմատ, վոլեյբոլ և ֆուտբոլ:
  • Երիտասարդների խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է միջգերատեսչական համագործակցություն

    Երիտասարդների խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է միջգերատեսչական համագործակցություն

    06.04.2014| 12:49
    Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնած «Երիտասարդական քաղաքականություն. հիմնախնդիրներից մինչև լուսաբանում» խորագրով եռօրյա համաժողովի ընթացքում ապրիլի 5-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը ներկայացրին ՀՀ երիտասարդական պետական քաղաքականությունը, երիտասարդների հիմնախնդիրները։
  • Այսօր երիտասարդներն են կրթում մեծահասակներին

    Այսօր երիտասարդներն են կրթում մեծահասակներին

    05.04.2014| 15:34
    Ապրիլի 5-ին «Երիտասարդական քաղաքականություն. հիմնախնդիրներից մինչև լուսաբանում» խորագրով համաժողովի շրջանակներում լրագրողների հետ հանդիպեց մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
  • Հանդբոլի առաջնությունում լավագույնը ՀՊՃՀ-ն է

    Հանդբոլի առաջնությունում լավագույնը ՀՊՃՀ-ն է

    04.04.2014| 17:22
    Հայաստանի ուսանողական 15-րդ մարզական խաղերում ապրիլի 3-ին ավարտվեց հանդբոլի առաջնությունը։ Հաղթողի կոչումը նվաճել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի թիմը, երկրորդ տեղն են գրավել Երևանի պետական համալսարանի հանդբոլիստները, երրորդ հորիզոնականում են Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ուսանող-մարզիկները։
  • ՌԴ-ում ծնողների միայն տասը տոկոսն է գիրք կարդում իր նախադպրոցական տարիքի երեխաների համար

    ՌԴ-ում ծնողների միայն տասը տոկոսն է գիրք կարդում իր նախադպրոցական տարիքի երեխաների համար

    04.04.2014| 16:04
    ՌԴ գիտությունների ակադեմիայի նախագահը, Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանի ռեկտորը, բանասեր Լյուդմիլա Վերբիցկայան հաստատում են Ռուսաստանի ընթերցող բնակչության անկման մասին տխուր իրողությունը:
  • ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի մրցույթի արդյունքները

    ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի մրցույթի արդյունքները

    04.04.2014| 12:31
    Հայտնի են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից իրականացված դրամաշնորհային մրցույթի արդյունքները։
  • Գրաբարն արդյոք կդասավանդվի՞ հայաստանյան դպրոցներում

    Գրաբարն արդյոք կդասավանդվի՞ հայաստանյան դպրոցներում

    04.04.2014| 11:39
    Խորհրդային և հետխորհրդային տարիներին կրթական տարբեր ատյաններում բարձրացվել էր դպրոցներում գրաբարի ուսուցման հարցը, սակայն անտեսվել և արհամարհվել էր: Բայց այն օրախնդրային դարձավ, երբ դասական ու աբեղյանական ուղղագրության կողմնակիցների միջև կրքեր բորբոքվեցին: Այդ առումով դպրոցներում գրաբարի ուսուցումը ճանապարհ կբացեր փոխզիջման խնդրահարույց սույն հարցի լուծման համար:
  • ՈՒսուցիչների 90 տոկոսը բուհն ավարտելուց հետո գիրք չի կարդում

    ՈՒսուցիչների 90 տոկոսը բուհն ավարտելուց հետո գիրք չի կարդում

    03.04.2014| 21:04
    «Ես անցկացրել եմ բազմաթիվ սիմինարներ լեզվի և գրականության ուսուցիչների հետ, և իմ տպավորությունը հետևյալն է. Հայաստանի մարզերում ուսուցիչների 90 տոկոսը բուհն ավարտելուց հետո գիրք չի կարդում, ինքնակրթությամբ չի զբաղվում: Պատճառաբանում են, որ նոր գրքերը, ամսագրերը չեն հասնում դպրոցի գրադարան: ՈՒ չնայած տեխնիկան փորձում է լրացնել այդ բացը, դրանից նույնպես քչերն են օգտվում»: